Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ -ին պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022 թվականի հունիսի 3-ին ժամը 15։30-ին «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդ վաճառքը բաց դասական եղանակով 1-216 լոտերով՝ ըստ թվաբանական հերթականությամբ։ Լոտ 1 «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լիճ 14/6 հասցեում գտնվող առողջարանային համալիրը։ Այն իր մեջ ներառում է թվով 5 շինություն, որոնք կառուցվել և շահագործվել են համապատասխանաբար 1975/80թթ. Լոտի մեկնարկային գինն է 378.373.204 (երեք հարյուր յոթանասունութ միլիոն երեք հարյուր յոթանասուներեք հազար երկու հարյուր չորս) ՀՀ դրամ։ Գնորդը պետք է վճարի հողի կադաստրային արժեքը, որը ներառված չէ համալիրի շուկայական արժեքի մեջ։
2-216 լոտերը, որոնք հանդիսանում են հյուրանոցային կահույքներ, սառնարաններ, հեռուստացույցեր, և այլ գույքեր, որոնց ցանկը ներկայացված է կից հավելված 2-ում։ Լոտերը գտնվում են տարբեր վիճակում, դրանցից որոշները աշխատող են, մյուսները վերանորոգման ենթակա, անսարք կամ մաշված վիճակում, որոնց արժեքները ընդհանուր կազմում են՝ 934.249 (ինը հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր քառասունինը) ՀՀ դրամ: Լոտերը կարող են ուսումնասիրվել իրենց գտնվելու վայրերում ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Պարզ լիճ 14/6 հասցեում մինչև աճուրդի կայացման նախորդ օրը 16։00։ Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերման համար աճուրդի մասնակցության վճար՝ 30.000 ՀՀ դրամ, իսկ շարժական գույքերի դեպքում տվյալ լոտի 1% և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «Դիլիջանի առողջարանային համալիր» ԲԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220493333276000 հ/հ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերի վիճակի և այլ հարցերի դեպքում կարող եք դիմել սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`