Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0640/04/21 սնանկության գործով պարտապան «Տրիադա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գույքի և վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված գույքի բաց եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Տրիադա Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մայիսի 11-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/0640/04/21 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Տրիադա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գույքի և վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման դիմաց գրավադրված անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ բաղկացած 2 լոտից, չի կայացել հայտեր չլինելու պատճառով:

Թիվ ՍնԴ/0640/04/21 սնանկության գործով 27.07.2021թ. ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0640/04/21 վճռով սնանկ ճանաչված /պարտապան/ «Տրիադա Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2022թ. մայիսի 30-ին, ժամը 16:00-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան «Տրիադա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գույքի և վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման դիմաց գրավադրված անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 2 լոտով, ստորև ներկայացված հերթականությամբ և մեկնարկային գնով`

Լոտ 1. ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոց 2ա շենք, 33 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք:
Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14112019-01-0051 վկայականի «Շինությունների բնութագրերը» բաժնի՝ կադաստրային ծածկագիրն է՝ 01-003-0105-0169-001-033, բնակարանի մակերեսի չափը կազմում է՝ 72.6 ք.մ.:
Բնակարանը գտնվում է հինգ հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բաղկացած է նախասրահից, երեք սենյակից՝ երկու ննջասենյակից, հյուրասենյակից, խոհանոցից, մեկ սանհանգույց-լոգասենյակից, պատշգամբից: Պատշգամբը միացված է հյուրասենյակին և խոհանոցին:
Սանհանգույց-լոգասենյակը, նախասրահի հատակը, խոհանոցի հատակը և պատի որոշ հատվածներ սալիկապատ են: Բնակարանի մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ մետաղապլաստե: Բնակարանը ընդհանուր առմամբ վերանորոգված է: Առկա է բնականոն մաշվածություն:
Բնակարանում առկա է գազամատակարարում, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում:
Անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա, որի հիմքով գրանցված է գրավառուի սահմանափակումը (գրավի իրավունքը):
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 30,240,000 ՀՀ դրամ:

Լոտ 2. «TOYOTA IPSUM 2.4» մակնիշի, 2006 թվականի արտադրության, 023 PP 01 հաշվառման համարանիշի, ACM21-0067458 նույնացման համարով ավտոմոբիլ:
Տրանսպորտային միջոցը արտադրվել է 2006 թվականին, գույնը՝ արծաթագույն մետալիկ, տեսակը՝ թեթև մարդատար, հաշվառման համարանիշը՝ 023 PP 01, շարժիչի հզորությունը՝ 160 ձիաուժ: Մեքենայի փոխանցման տուփը՝ ավտոմատ է, շարժիչի աշխատանքային ծավալը՝ 2.4լ., ղեկը՝ աջ: Մեքենան ունի ABS, SRS բորտ-համակարգիչ, հայելիներ, էլեկտրակառավարվող ապակիներ, կրուիզ-կոնտրոլ, ղեկի կարգավորում, անվտանգության բարձիկներ, կտորե սրահ, կոնդիցիոներ, հիդրավլիկ ղեկ: Անվադողերը մաշված: Տրանսպորտային միջոցն ունի վնասված հատվածներ: Մասնավորապես ետևի թափարգելի աջ կողմում առկա են վնասված հատվածներ՝ փոս ընկած տեղեր, ետևի աջ անվակամարը, լուսարձակից ներքև գտնվող հատվածում, վնասված է՝ ներս ընկած է, ձախ կողմի երկու դռները քերված են, դիմացի թափարգելը աջ և ձախ կողմերից քերծված է, թափարգելի և անվակամարի հատման մասում առկա է արանք /зазор/, առջևի լուսարձակները /фары/ խամրած են և տեղաշարժված՝ գործարանային դիրքից, սրահը՝ բեժ գույնի կտորից, ղեկը՝ աջ:
Տրանսպորտային վիճակը գտնվում է շահագործման համար պիտանի վիճակում, բայց թվարկված թերություններով: Տրանսպորտային միջոցի ընթացքային մասերի աշխատանքային վիճակը, շարժիչի և փոխանցման տուփի աշխատանքային վիճակը՝ անկանխատեսելի, մաշվածության որոշակի աստիճանով:
Տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 2,124,000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, իրավասու մարմնի որոշումը՝ աճուրդից տվայլ գույքը ձեռք բերելու վերաբերյալ:
բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է, ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, և անձնագրի պատճեն :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան «Տրիադա Գրուպ» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474401080140030 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ գույքի նկատմամբ արգելանքների և սահմանափակումների վերացման գործընթացի ավարտից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիրը: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պ. 1/1, բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`