Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ԲԻԶՆԵՍ ԹՐԵՆԴ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

12.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ԲԻԶՆԵՍ ԹՐԵՆԴ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. հունիսի 02-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/2556/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<ԲԻԶՆԵՍ ԹՐԵՆԴ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատուներ Կառլեն Հովհաննեսի Հարությունյանին, Լիա Գևորգի Հարությունյանին, Արամ Կառլենի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փողոց, 95 շենք, 11 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 59.2քմ, բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 7-րդ հարկում, շենքի հիմքը՝ ե/բ, շենքի պատերը՝ ե/բ, միջհարկային ծածկը՝ ե/բ, մուտքի դուռը՝ մետաղ, ներսի դռները՝ փայտ, մետաղապլաստ, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ մանրատախտակ, լամինատ, կերամիկական սալիկ, պատերը՝ ներկանյութ, խոհանոցի պատերը՝ մասամբ կերամիկական սալիկ, առաստաղը՝ ներկանյութ, սանհանգույցը և լոգարանն առանձին, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերն երեսպատված են կերամիկական սալիկներով, առկա են ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ: Մեկնարկային գինը՝ 20.400.000 /քսան միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473605913550000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`