Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Նարինե Աշոտի Ասլանյանին պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

13.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Նարինե Աշոտի Ասլանյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.05.2022 թվականին՝ ժամը 16:00-ին, նշանակված Նարինե Աշոտի Ասլանյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 03.06.2022թ. ժամը 16:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Նարինե Աշոտի Ասլանյանի թիվ ՍնԴ/2778/04/20 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Նազարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ (նախկինից տասը տոկոս իջեցված մեկնարկային գնով):
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը 1 լոտով.
Լոտ N 1 Բնակարան, որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փող., 149 շենք, թիվ 6 հասցեում: Շենքի հիմքը՝ կետ-գծային, ե/բ կառուցատարրեր, շենքի պատերը՝ երկաթբետոնե որմնասալեր, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, միջհարկային բարձրությունը՝ հ=2.75 մ, շենքի հարկերի քանակը՝ 14 հարկ, բնակարանի հարկը՝ 3-րդ հարկ, բնակարանի մակերեսը՝ 103.5 քմ, դռները՝ մուտքի դուռը մետաղական, ներսի դռները լամինացված փայտանյութ, պատուհանները մետաղապլաստե: Ներքին հարդարումը՝ հյուրասենյակի, ննջասենյակի և միջանցքի պատերը գաջասվաղված են, պատված ներկանյութով, որոշ մասը պաստառապատ, հատակը՝ լամինատ և մանրահատակ: Խորդանոցի հատակը և պատերը՝ սալիկապատ: Խոհանոցի պատերը պատված են ներկանյութով, հատակը՝ սալիկապատ: Ընդհանուր առմամբ, բնակարանի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր լավ վիճակում: Բնակարանը գրավադրված է <<Ամերիաբանկ>> ՓԲ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց, բնակեցված է, հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից:
Մեկնարկային գինն է 22 940 536,5 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 27.05.2022թ. ժամը 18:00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/(բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Ակբա Բանկ>> ԲԲԸ, հ/հ 220531024796000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին (սնանկության գործով կառավարչին)՝ աճուրդն սկսվելուց առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարող են ուսումնասիրել աճուրդի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (աճուրդի մասնակից են համարվում հայտ ներկայացրած անձինք /տես՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածները/) կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնելուց հետո՝ 28.05.2022-02.06.2022թթ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Հայտ ներկայացնելուց առաջ պարտադիր ծանոթանալ աճուրդի կանոնակարգին:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 98 05 16 16) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Հասցե` Արցախ 30

Հեռ..` +374 98 05 16 16

Էլ. փոստ`