Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված Արա Բոստանջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

13.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արա Բոստանջյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված


ՀՀ սնանկության դատարանի 25.11.2021թ. թիվ ԵԴ/0512/04/18 որոշման համաձայն` 06.05.2022թ. ժամը 11:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ Արա Բոստանջյանի սնանկության գործով հայտարարված գույքի աճուրդ-վաճառքը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 31.05.2022թ. ժամը 13:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Արա Բոստանջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը լոտի համար սահմանվել է 3 826 375 ՀՀ դրամ:
Լոտ 1- ք.Երևան,Նորք-Մարաշ համայնք, Նորքի Այգիներ փող., թիվ 247/5 հասցեում գտնվող անշարժ գույք՝ ավտոտնակը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 24092021-01--0354):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արա Բոստանջյանի անվամբ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված 1150011775145197 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/:
Եթե լոտի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում է շարադրված հերթականությամբ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 30.05.2022թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`