Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Մկրտչյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

16.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Միշայի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022թ. ապրիլի 29-ին Արմեն Միշայի Մկրտչյանի ԵԿԴ/0159/04/13 սնանկության գործով հայտարարված պարտապանի գույքի աճուրդը համարվել է չկայացած միակ հայտատուի կողմից աճուրդից հրաժարվելու մասին դիմումի հետևանքով:
2022թ. հունիսի 13-ին ժամը 13:00-ին Արմեն Միշայի Մկրտչյանի սնանկության թիվ ԵԿԴ/0159/04/13 գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի Արմեն Միշայի Մկրտչյանի սնանկության գործով պարտապանին պատկանող, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը: Գույքի օտարումը կատարվում է ՀՀ Սնանկության դատարանի 26.10.2021թ. որոշման համաձայն: Որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանում մերժվելուց հետո առկա է վճռաբեկ բողոք: ՀՀ ԱՆ նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի 35-րդ կետի կարգով պարտապանի գույքի մեկնարկային գինը չի նվազեցվում նախորդ չկայացած աճուրդի մեկնարկային գնի համեմատ: Գույքն աճուրդին ներկայացվում է մեկ միասնական լոտով
Լոտ 1 Արմեն Միշայի Մկրտչյանի անվամբ գրանցված ք. Երևան, Պուշկինի փողոց, թիվ 3 շենքի թիվ 64 բնակարան ընդհանուր 94,9 քմ մակերեսով, 9 հարկանի շենքի 7-րդ հարկում, շենքը` պանելային, միջհարկային ծածկը պանելային, բարձրությունը` 2,75 մետր, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտյա, պատուհանները` մետաղապլաստե: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, սենյակների հատակը մանրահատակ, խոհանոցի հատակը սալիկապատ, պատերը պատված լատեքս տիպի ներկանյութով, պաստառապատ: Ունի երկու սանհանգույց, որոնցից մեկը համակցված է լոգարանին, սալիկապատված են կերամիկական սալիկներով: Առկա են 1,3քմ և 1,1քմ ինքնակամ կառույցներ: Կադաստրային ծածկագիրը` 01-006-0110-0152-001-063: Մեկնարկային գինը 50.301.000 ՀՀ դրամ: Բնակիչների վտարումը, գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է, ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի անվամբ «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ի «Կոտայք» մասնաճյուղում բացված 220114686169000 հատուկ հաշվին, մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ կառավարիչը դատարանի միջոցով կատարում է գույքի նկատմամբ կիրառված արգելանքների և սահմանափակումների վերացում: Դրանից հետո սեղմ ժամկետում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր նոտարական վավերացմամբ: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, բնակիչների վտարման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով (ԱՆ նախարարի N 116 Ն հրամանի դրույթները հանդիսանում են աճուրդի կանոնակարգ):
Լոտը ուսումնասիրելու, կանոնակարգին ծանոթանալու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանին (հեռ 091.46 16 06):

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`