Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

17.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թվականի մայիսի 05-ին ժամը 14.20-ին <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022թվականի հունիսի 03-ին ժամը 14.20-ին թիվ ԵԿԴ-0373/04/15 <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1. Թվով 395 անվանում շարժական գույքը, ամբողջ գույքը օգտագործված է, հնամաշ, որոշ մասն անսարք /շինարարական գործիքներ՝ հարվածային մուրճեր, հղկիչ անկյունակներ, պնտուտակահաններ, հարվածային գայլիկոններ, շաղափներ, էլ. Պտուտակահան շաղափներ, լազերային-էլեկտրոնային հարթաչափեր, անկյունային հղկիչ մեքենաներ, միքսեռներ, կաֆելի կտրիչներ, շինարարական աստիճաններ, անկյունակային հղկիչներ, հարթաչափներ, շինարարական սայլակներ և այլ սարքավորումներ շինարարական աշխատանքների համար նախատեսված և գրասենյակային գույք/, /քանի որ ցուցակը ծավալուն է հնարավոր չէ տպագրել, հետևաբար ցանկության դեպքում ցանկին կարող եք ծանոթանալ դատարանում, կամ կառավարչի մոտ/, ամբողջ գույքի մեկնարկային գինը՝ 1.567.689 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ԲԲԸ-ի <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1510030223174600 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում/ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում հասցեով, կամ կարող են զանգահարել <Արբի Քոնսթրաքշն> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`