Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նիկոլայ Բորիսի Ղուկասյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

17.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Նիկոլայ Բորիսի Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի մայիսի 05-ին ժամը 14.40-ին Նիկոլայ Բորիսի Ղուկասյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել, քանի որ գնորդը սահմանված ժամկետում չի վճարել գույքի արժեքը:
2022 թվականի հունիսի 03-ին ժամը 14.40-ին թիվ ԿԴ/0047/04/15 սնանկության գործով պարտապան Նիկոլայ Բորիսի Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Նիկոլայ Բորիսի Ղուկասյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ 1) ք. Աբովյան, Սևանի 2/1 շենք, թիվ 40 բնակարանը, 79.6 քմ, բնակարանը գտնվում է նորմալ վերանորոգված վիճակում, սանհանգույցն ու լոգարանը սալիկապատ, բաց պատշգամբ, մեկնարկային գինը՝ 6.304.780 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ԲԲԸ-ի Նիկոլայ Բորիսի Ղուկասյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1510030287282900 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`