Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Թովմաս Ռաֆայելի Յանխյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

17.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Թովմաս Ռաֆայելի Յանխյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի մայիսի 05-ին ժամը 14.30-ին անհատ ձեռնարկատեր Թովմաս Ռաֆայելի Յանխյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022թվականի հունիսի 03-ին ժամը 14.30-ին թիվ ՍնԴ/0714/04/21 սնանկության գործով պարտապան անհատ ձեռնարկատեր Թովմաս Ռաֆայելի Յանխյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի անհատ ձեռնարկատեր Թովմաս Ռաֆայելի Յանխյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքն աճուրդի է ներկայացվում երկու լոտով, այն է`
Լոտ 1) ք. Երևան, Սարի Թաղ 4 շարք 13 բնակելի տունը՝ 211,4 քմ., օժանդակ շինություն՝ 8 քմ., հողամասը՝ 0.02045 հա., եռահարկ քարե շինություն, նորմալ վերանորոգված վիճակում, հատակը մանրահատակ, տանիքը ազբոշիֆեր, պատուհանները մասնակի փոխված, մեկնարկային գինը՝ 11.983.995 ՀՀ դրամ:
Լոտ 2) ք. Երևան, Սարի Թաղ 4 շարք 14 բնակելի տունը՝ 361.5 քմ., հողամասը՝ 0.02 հա., եռահարկ քարե շինություն, նորմալ վերանորոգված վիճակում, հատակը մանրահատակ, տանիքը ազբոշիֆեր, պատուհանները մասնակի փոխված, մեկնարկային գինը՝ 24.121.520 ՀՀ դրամ:
Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Գնորդը կատարելու է անշարժ գույքի առուվաճառքի գործարքի, անհրաժեշտության դեպքում՝ չափագրման, գրանցման, ինքնակամ մասի օրինականացման ինչպես նաև գույքահարկի, հողի հարկի հետ կապված բոլոր ծախսերը:
Բնակարանում բնակվում է սեփականատիրոջ ընտանիքի անդամը, հնարավոր վտարման և դրա հետ կապված հնարավոր ծախսերը կրելու է գնորդը։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա Բանկ> ԲԲԸ բանկի անհատ ձեռնարկատեր Թովմաս Ռաֆայելի Յանխյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 220098357217000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/, կամ կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`