Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0176/04/17 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

17.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 114-62

17.05.2022թ. ժամը 09:45-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
07.06.2022թ. ժամը 09:35-ին, ք.Երևան, Արշակունյաց պող. 5 շ., 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Շարադրված հերթականությամբ վաճառքի են ներկայացվում պարտապանին պատկանող հետևյալ գույքերը․
Լոտ 2617 – Սյունիք, Գորիս-Շինուհայր խաչմերուկ, թիվ 5/1 հասցեում գտնվող հողամաս։ Նպատակային նշանակությունը՝ արտադրական, գործառնական նշանակությունը՝ արտադրական բազայի կառուցման և սպասարկման, հողամասի մակերեսը՝ 14840քմ: Տարածքը` որոշակի թեքությամբ: Հողամասի վրա առկա են հորեր` ընդհանուր 115.5քմ մակերեսով: Հնարավոր է ապահովել գազով, ջրով և հոսանքով /կոմունիկացիաներն առկա են/ Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ՝ գույքի գնորդը կրում է այն վճարելու պարտավորությունը։ Աճուրդի մեկնարկային գինը` 17.943.000 ՀՀ դրամ:
Լոտ 2618 – Սյունիք, Գորիս-Շինուհայր խաչմերուկ, թիվ 5/2 հասցեում գտնվող անշարժ գույք /վկայական թիվ` 2553567, տրված` 30.09.2009թ./: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արտադրական, գործառնական նշանակությունը՝ արտադրական բազայի կառուցման և սպասարկման, հողամասի մակերեսը՝ 8510քմ: Հողամասի վրա առկա են մի քանի շենք-շինություններ: Վարչական շենքը երկհարկանի քարե կառույց է, տանիքը` ասբոշիֆեր, առաստաղի բարձրությունը` 3.8մ, միջսենյակային դռներն ու լուսամուտները փայտե, ներքին ընդհանուր վիճակը` միջին, հատակը` բետոն, մանրահատակ, պատերը, առաստաղը` ներկված: Վարչական շենքին կից առկա է քարե մեկհարկանի շինություն /261.3 քմ/՝ ավտոտնակներ, դարպասները` փատյա, տանիքը` թիթեղյա: Տարածքում առկա է մեկհարկանի պանելային շինություն /77.5 քմ/` առանց պատուհանների, տանիքը` հարթ, որևէ նպատակով չի օգտագործվում: Առկա է մեկհարկանի քարե շինություն /247.1 քմ/, որի մի մասը օգտագործվում է որպես պահեստ: Առկա է մեկհարկանի բետոնյա շինություն, ծածկը` պանել, հարթ տանիքով, մետաղյա դարպասով, որևէ նպատակով չի օգտագործվում: Մեկհարկանի քարե շինություն, ծածկը` պանել, հարթ տանիքով, տանիքի մի մասը քայքայված, քանդված, օգտագործվում է որպես պահեստ: Տարածքը սահմանազատված է մասամբ պանելային պարիսպով, մասամբ մետաղյա ցանկապատով և մասամբ ցանկապատը բացակայում է: Տարածքը ապահոված է ջրով, գազով և հոսանքով: Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ՝ գույքի գնորդը կրում է այն վճարելու պարտավորությունը։ Աճուրդի մեկնարկային գինը` 37.429.000 ՀՀ դրամ:
Լոտ 2619 – ՀրազՋեկ ԲԲԸ-ի տարածքում՝ ք.Հրազդան, Գործարանային փող թիվ 1 հասցեում գտնվող անավարտ մարզահամալիրի շենք։ Հողամասի նկատմամբ որևէ իրավունքներ գրանցված չեն, գույքի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ։ Շենքը կառուցվել է որպես մարզահամալիր, կիսակառույց է՝ բնական տեղումների և ազդեցության հետևանքով քայքայված։ Մասամբ երկաթբետոնյա, մասամբ՝ քարով պատված կառույց է։ Առկա են պանելային ծածկեր, որոշ հատվածներում՝ արտաքինից սալիկապատված՝ քայքայված, որոշ հատվածներում արտաքին սալիկապատումը բացակայում է։ Շինությունը մի հատվածում նախատեսված է եղել որպես լողավազան, մի հատվածում՝ որպես խաղահրապարակ, մնացած մասերը նախատեսված են եղել սպասարկման նպատակով օգտագործելու համար։ Շինարարությունը ավարտված չէ՝ ներքին հարդարման և այլ աշխատանքներ կատարված չեն։ Աճուրդի մեկնարկային գինը` 4.182.000 ՀՀ դրամ:
Լոտ 3.1 - դեբիտորական պարտավորություններ, որոնք գոյացել են մինչև 2005թ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 134.882.000,0 դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 31.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով /բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ Կոնվերսբանկ ՓԲԸ, հ/հ 19300 30203476400, որպես ստացող նշելով պարտապան «Հայգազարդ» ՓԲԸ-ին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, որոնք սույն աճուրդի համար չեն գործում), որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Կանոնակարգի՝ աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթները չեն գործում՝ մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`