Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1489/04/21 սնանկության գործով պարտապան Արտյոմ Մխոյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

17.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 235-4

17.05․2022թ. ժամը 11։30-ին հայտարարված աճուրդը չի կայացել։
07.06․2022թ. ժամը 10։30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Արտյոմ Մխոյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում «Ամերիաբանկ» ՓԲԸ -ում գրավադրված, ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող հետևյալ գույքերը՝
Լոտ 1– Լոռի, Տաշիր, Գորկու փ., 4-րդ թաղ., 13 հասցեում գտնվող հանդիսությունների սրահ անշարժ գույք /սեփ․ վկայական թիվ 04072014-06-0039, տրվ.` 04.07.2014թ./։ Հողամասի մակերեսը՝ 1040.6քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման: Հանդիսության սրահի մակերեսը` 737.66քմ, պարիսպը` 12.33քմ: 2013թ. կառուցված քարե շինությունը մի հատվածում մեկհարկանի է, մի հատվածում` երկհարկանի, որոշ հատվածներ չունեն ներքին հարդարում: Տանիքը` թիթեղյա, միջհարկային ծածկը` երկաթբետոն, առաստաղի բարձրությունը` 2.56-3.82մ, լուսամուտները` մետաղապլաստե, միջսենյակային դռները` փայտե լամինապատված, մետաղապլաստե, սրահների և միջանցքի հատարկը սալիկապատ, պատերը` ներկված խոհանոցը և սանհանգույցը` սալիկապատ, առկա է ջեռուցման համակարգ: Առավել հարմար է որպես ռեստորանային համալիր-հանդիսությունների սրահ օգտագործելու համար։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 75.077.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Լոռի, Տաշիր, Գորկու փ., 4-րդ թաղ., 15 հասցեում գտնվող հանդիսությունների սրահ անշարժ գույք /սեփ․ վկայական` թիվ 110820114-06-0018, տրվ.` 11.08.2014թ./։ Հողամասի մակերեսը՝ 1875քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման: Շենք-շինություններ` հանդիսության սրահ` մակերեսը` 366.59քմ, պահեստ` 70.78քմ, սենյակներ` 80.93քմ, պահակատուն` 30.4քմ, պարիսպը` 82.3քմ: Հանդիսության սրահ 2013թ. կառուցված քարե մեկհարկանի շինություն` տանիքը` թիթեղյա, միջհարկային ծածկը` երկաթբետոն, առաստաղի բարձրությունը` 3.15մ, լուսամուտները` մետաղապլաստե, միջսենյակային դռները` փայտե լամինապատված, մետաղապլաստե, սրահների, խոհանոցի և միջանցքի հատակը` սալիկապատ, պատերը` ներկված, մի մասը` փայտյա դեկորացիա, սանհանգույցը` սալիկապատ, առկա է ջեռուցման համակարգ: Առավել հարմար է որպես ռեստորանային համալիր-հանդիսությունների սրահ օգտագործելու համար։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 55.175.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Լոռի, Գյուլագարակ, Ամրակից գ., Կենտրոնական փ. 8 հասցեում գտնվող բնակելի տուն անշարժ գույք /սեփ․ վկայական` թիվ 03032020-06-0019, տրվ.` 03.03.2020թ./։ Հողամասի մակերեսը՝ 7400քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Շենք-շինություններ - բնակելի տուն` մակերեսը` 233.77քմ, պահակատուն` 14.16քմ, քոթեջ` 133.69քմ, տնտեսական սենյակ` 12.26քմ, պարիսպը` 56.68քմ, ջրավազան` 28.6քմ: Բնակելի տունը և մյուս կառույցները ծառայում են որպես հասարակական օբյեկտ: Հիմնական շինությունը մեկհարկանի ձեղնահարկով քարե կառույց է` 233.77քմ մակերեսով, տանիքը` թիթեղյա, միջհարկային ծածկը` երկաթբետոն, առաստաղի բարձրությունը` 3մ, լուսամուտները և միջսենյակային դռները` մետաղապլաստե, սրահների, խոհանոցի հատակը` սալիկապատ, պատերը` ներկված, սանհանգույցը` սալիկապատ, առկա է ջեռուցման համակարգ: Առավել հարմար է որպես ռեստորանային համալիր-հանդիսությունների սրահ օգտագործելու համար։Աճուրդի մեկնարկային գինը՝ 92.599.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 31.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811022948100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`