Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Ամետրա> ՍՊԸ-ի պարտավորությունների ապահովման համար <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ԱՄԵՏՐԱ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մարտի 29-ին ՙԱՄԵՏՐԱ՚ ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ․ հունիսի 08-ին ժամը 12։00 –ին <Ամետրա> ՍՊԸ-ի /ԵԴ/0136/04/18/ սնանկության գործով կառավարիչ Ս․Վարդանյանի կողմից ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի <Ամետրա> ՍՊԸ-ի պարտավորությունների ապահովման համար <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդը՝ մեկ լոտով, բաց դասական եղանակով։
Գույքը իրենից ներկայացնում է
Լոտ 1․ ՀՀ քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4/1 հասցեում գտնվող սպիրտի թորման հոսքագիծ /24 ժամ 4000 լ/։ Հոսքագիծը գտնվում է անսարք, ապակոմպլեկտավորված վիճակում։ Բացակայում են առանձին հանգույցներ /հիմնականում թորման ապարատները իրար միացնող հանգույցները/։
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 3.080.742 ՀՀ դրամ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքը գտնվում է արտադրամասի ներսում և գնորդը կրելու է գույքի ապամոնտաժման հետ կապված ծախսերը։
Աժուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն․
Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձի է Ա/Ձ –ի դեպքում պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը։
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը։
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ-ում բացված <Ամետրա> ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 1150001598288213 հատուկ հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք․ Երևան, Օտյան 53/2։
Աճուրդին հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Ցանկացողները կարող են լոտը ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Ս․Վարդանյանին /հեռ․ 094 400 360/։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 118 սենյակ

Հեռ..` +374 94 400 360

Էլ. փոստ`