Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍնԴ/2618/04/21 վճռով սնանկ ճանաչված Զոյա Թադևոսի Բաբաջանյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

20.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության կառավարիչ Վահագն Դավթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20․05․2021թ-ին ժամը 11:00-ին ՍնԴ/2618/04/21 սնանկության գործով կառավարիչ Վ․ Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ Հաջորդ աճուրդը նշանակվում է 06․06․2021թ-ին ժամը 11:00-ին նույն վայրում։ Կանցկացվի սնանկ ճանաչված Զոյա Թադևոսի Բաբաջանյանի պարտավորությունների համար գրավադրված անշարժ գույքի աճուրդը մեկ առանձին լոտով։
Անշարժ գույքը, գրավադրված է հօգուտ Արթուր Ռոբերտի Այվազյանի, կիրառված են սնանկության վարույթի ընթացիկ սահմանափակումները։
ԼՈՏ № 1
ՀՀ ք. Երևան, Զ. Քանաքեռցու փող., 4-րդ նրբ., թիվ 8/3 հասցեում գտնվող անշարժ գույք։ Բնակելի տուն, հողամասի մակերեսը 430,1 քմ, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը 174,1, (վկայական 2606826)։ Անշարժ գույքի ավելի մանրամասն նկարագիրը կցվում է։
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 31 500 000 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ
Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Գնորդը կատարելու է անշարժ գույքի առուվաճառքի գործարքի, իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը: Բնակելի տանը բնակվում է սեփականատիրոջ ընտանիքը։ Վտարման հետ կապված հնարավոր ռիսկերը և ծախսերը կրելու է գնորդը։
Սույն գործով սնանկույան հատուկ հաշվեհամարն է՝ 1150009270000032 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան մինչև 30․05․2022թ․ ժամը 18։00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://yadi.sk/d/Puip2nDn7m7ZiA , կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` Լուկաշինի փող․, 1-ին շենք, 22 բն

Հեռ..` +37499080914

Էլ. փոստ`