Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
ՀՀ Հողային օրենսգիրք

Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2022 թվականի հունիսի 21-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասը:
Լոտ 1- ծածկագիր՝ 03-001-0905-0002, 0.1597 հա /2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկ՝ պտուղ-կորիզավոր/
լոտ 1- 817265դրամ
Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Տվյալ հողամասը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն տուժվում հողամասի որոկական հատկանիշները, հողամասի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 077971098
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
Աճուրդավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան
Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` Արտաշատ,Արարատ,Օգոստոսի 23/62

Հեռ..` +374/93067087

Վեբ կայք` www.artashat.am

Էլ. փոստ`