Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Պետրոսի Ավետիսյանի պարտավորությունների կատրաման ապահովման համար ՙՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի վաճառքի մասին

21.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Պետրոսի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 18.08.2020թ. որոշման համաձայն 2022թ. հունիսի 15-ին ժամը 12.00-ին Արթուր Պետրոսի Ավետիսյանի ՍնԴ0608/04/19 սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., 12 շենք, տարածք 9 հասցեում կանցկացվի Արթուր Պետրոսի Ավետիսյանի պարտավորությունների կատրաման ապահովման համար ՙՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի վաճառքի կրկնաճուրդը՝ բաղկացած 1/մեկ/ լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 2. ք. Գյումրի, Կամոյի փողոց. 73 հասցեում գտնվող Պետրոս Սիմոնի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահ, /գրանցման վկայական 2512145, տրված 14.08.2008թ./, հողամասի մակերեսը՝ 0.020161 հա, շինության մակերեսը՝ 152.67 քմ., կառուցված է տուֆ քարով, ծածկը՝ երկաթբետոն, ազբոշիֆեր: Մուտքի դուռը մետաղապլաստ, ներքին դռները՝ փայտյա, պատերը ներկապատ են, հատակը՝ բետոնապատ: Առևտրի սրահը չի շահագործվում: Մեկնարկային գինը՝ 6.511.570 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին «Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Արթուր Պետրոսի Ավետիսյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294281900 մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ք.Երևան, Օտյան 53/2/:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/:

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093.850080

Էլ. փոստ`