Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հրայր Կարապետյանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով վերջինին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի վերաբերյալ

23.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Հրայր Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ․ մայիսի 23-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում նշանակված Ա/Ձ Հրայր Կարապետյանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին պատկանող անշարժ գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։
Ըստ այդմ՝ 2022թ․ հունիսի 8-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվծի ստորև նշված նկարագրին համապատասխան անշարժ գույքի կրկնաճուրդը, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ 1 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ, ք․ Նոր Հաճն, Թումանյան փ․ 2 հասցի արտադրամաս հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 1085642, Կադաստրային համար՝ 0032-0006, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, մակերեների չափերը` 664,3 վարչական շենք, 344քմ․ արտադրամաս, 139,8 քմ․ արտադրամաս, 36քմ․ պահակատուն, 10,2քմ. Պարիսպ, հողամասի մակերեսի չափը՝ 2205 քմ․, գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն, սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ բաժնում նշված է, որ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04․10․2005թ․ թիվ 199-Ն օրենքոի 23 հոդվածի պահանջների համաձայն՝ պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելկու դեպքում):
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 66,784,419 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի նոտարական վավերացման, պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ Ա/Ձ Հրայր Կարապետյանի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817076066400հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):

Հասցե` ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62

Հեռ..` +374 (095) 110216

Էլ. փոստ`