Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՍԻ ՎԻ ՋԻ» ՍՊԸ-ի գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

24.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՍԻ ՎԻ ՋԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մայիսի 10-ին ժամը 14:00-ին նշանակված «ՍԻ ՎԻ ՋԻ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022թ. հունիսի 10-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված «ՍԻ ՎԻ ՋԻ» ՍՊԸ-ի բաժնեմասերի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 2 - «ՍԻ ՎԻ ՋԻ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասեր - կանոնադրական կապիտալը 50.000 ՀՀ դրամ, գրավադրված է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում, սեփականատեր Սամվել Մարատի Գալստյան: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 1,914 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են «ՍԻ ՎԻ ՋԻ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 1930047939420200 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +37499606600

Էլ. փոստ`