Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Դերենիկի Խաչատրյանի գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

22.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Դերենիկի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արաբկիր 21 փողոց 25 հասցեում անցկացվելու է թիվ ՍնԴ/1698/04/21 սնանկության գործով պարտապան Կարեն Դերենիկի Խաչատրյանի գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական (գնի ավելացման) եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1 – պարտապանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և պարտապանի կնոջ՝ Լիանա Ջիվանի Խաչատրյանի անվամբ հաշվառված VAZ 21074 մակնիշի, 36SX908 պետհամարանիշի ավտոմեքենա /2001թ․ արտադրության, գույնը՝ սպիտակ, սարքին, տեղադրված է գազաբալոնային համակարգ, գտնվում է ինտենսիվ շահագործված վիճակում/: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 570,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 04.07.2022թ. ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200,000 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի 19300077094400 հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք էլեկտրոնային եղանակով ստանալ այդ մասին gfgevorgyan@gmail.com հասցեին նամակ ուղարկելով (տրամադրվում է մեկ աշխատանքային օրում) կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (gfgevorgyan@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +37499606600

Էլ. փոստ`