Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ահարոն Կառլենի Կիրակոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող և միաժամանակ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

24.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022 թվականի հունիսի 24-ին նշանակված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022 թվականի հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 17.06.2019 թվականի թիվ ՍնԴ/0850/04/19 վճռով սնանկ ճանաչված Ահարոն Կառլենի Կիրակոսյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Ահարոն Կառլենի Կիրակոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է՝ Արմեն Կիրակոսյանին 1/3, Արտյոմ Կիրակոսյանին 1/3 և Ահարոն Կիրակոսյանին 1/3) և միաժամանակ Գրետա Վասակի Սահակյանի մոտ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի՝ ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող բնակելի տան /կառուցվել է՝ 1985թ-ին, շինության ընդհանուր մակերեսը՝ 133.96 քմ, հողամասի չափը՝ 97.9 քմ, շինության պատերը՝ քար, մուտքի դուռը՝ մետաղյա, պատուհանները՝ փայտյա, պատերը՝ ներկանյութ, առաստաղը՝ ներկանյութ, հատակը՝ ցեմենտավազային երեսսվաղ, ընդհանուր առմամբ հարդարանքը գտնվում է վատ վիճակում/ կրկնաճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1 ՝ ք. Երևան, Նուբարաշեն 11 փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող բնակելի տուն (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2737137, տրված՝ 29.06.2010թ.):
Գույքի մեկնարկային գինն իջեցվում է 10% և կազմում է՝ 11.583.000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր ութսուներեք հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` Արարատ ԲԲԸ-ում բացված պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1510002171261290: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` 374 91344380

Էլ. փոստ`