Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված <<Փրայմ Լիգա Մարկետ>> ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող և <<Նորվիկ>> լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

24.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Փրայմ Լիգա Մարկետ>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 10.05.2022թ. թիվ ԵԿԴ/0075/04/15 որոշման համաձայն` 14.06.2022թ. ժամը 12:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ <<Փրայմ Լիգա Մարկետ>> ՓԲԸ-ի սնանկության գործով հայտարարված գույքերի աճուրդ-վաճառքը տեղի ունեցավ մասնակի՝ թիվ 2 լոտը և թիվ 3 լոտը վաճառվեցին։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 20.07.2022թ. ժամը 12:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված <<Փրայմ Լիգա Մարկետ>> ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձ Ա/Ձ Վահե Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող և <<Նորվիկ>> լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1 - Պարտապան <<Փրայմ Լիգա Մարկետ>> ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար, երրորդ անձ Ա/Ձ Վահե Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող և <<Նորվիկ>> լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված ք․ Երևան, Հանրապետության 51,53 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 383․4 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող հասարակական տարածք /սեփականության վկայական թիվ 2550335, տրված՝ 29․10․2008թ․, անշարժ գույքի գրավի/հիփոթեքի/ պայմանագիրը 22․05․2012թ․/, տարածքը գտնվում է շենքի մինուս 2-րդ հարկում և գտնվում է նորմալ վիճակում, մեկնարկային գինը՝ 103 410 000 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված 1150011588038012 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ մինչև 19․07․2022թ․ 11։00-ն ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`