Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. հունիսի 15-ին Արթուր Կարապետյանի անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. հուլիսի 15-ին, ժամը 12:00-ին Արթուր Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտիի 11/4 թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Արթուր Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ա թաղամասի թիվ 5/40 հողամաս: հողամասի նկարագրությունը՝հողամասը հարթ է և հարակից տարածքներից սահմանազատված չէ: Հողամասի մակերեսը՝ 0.05328: Անշարժ գույքի կադաստրային ծածկագիր՝ 07-043-0218-0004, իրավունքի տեսակը՝ սեփականություն, սեփ. վկայականի համար՝ 20112020-07-0057: Լոտի արժեքը կազմում է 1.582.660 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ. +374 44 66 66 63/:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 28փ. 23տ.

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`