Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՌԻԽՏԻՈՖԵՆ» ՍՊԸ-ի պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

28.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՌԻԽՏԻՈՖԵՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի հուլիսի 26-ին, ժամը 12:00-ին սնանկ ճանաչված «ՌԻԽՏԻՈՖԵՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա ԻԿԿ շենքում /ք.Երևան,Արշակունյաց պող.5, 311 սենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ0264/04/19 սնանկ ճանաչված «ՌԻԽՏԻՈՖԵՆ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքի առաջին աճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 25.05.2022թ. որոշման՝ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի է ներկայացվում «ՌԻԽՏԻՈՖԵՆ» ՍՊԸ-ին պատկանող հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1 - SKODA OCTAVIA TOUR 1.4 մակնիշի 453LL17 պետհամարանիշով ավտոմեքենան, համաձայն «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքի,որը կազմում է՝ 120.000 ՀՀ դրամ:Ավտոմեքենան գտնվում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ք. Եղվարդ հատուկ պահպանման գոտում՝ անսարք և ապակոմլեկտացված վիճակում:Բացակայում է տեխնիկական անձնագիրը:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և տեղափոխման հետ կապված բոլոր գործողությունները և ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ Դի բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813005812624 սնանկության հատուկ հաշվին աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00-ից մինչև 16:00 նախապես զանգահարելով կառավարչին հեռ. 010239505։

Հասցե` Երևան,Ազատության 14-54

Հեռ..` 094221985

Էլ. փոստ`