Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված Երվանդ Դերենիկի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող և <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

28.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Երվանդ Դերենիկի Նահապետյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 14.03.2022թ. թիվ ԼԴ4/0069/04/16 որոշման համաձայն` 27.06.2022թ. ժամը 10:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ Երվանդ Նահապետյանի սնանկության գործով հայտարարված աճուրդը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 15.07.2022թ. ժամը 10:30-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Երվանդ Դերենիկի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող և <<Էվոկաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով:
Մեկնարկային գինը լոտի համար սահմանվել է 24 856 515 ՀՀ դրամ:
Լոտ 1- Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Շիրակացու փողոց 2-2/1 հասցեում գտնվող անշարժ գույքի /սեփականության իրավունքի գրանցման վկայական N 23092014-06-0001, տրված 2014 թվականի սեպտեմբերի 23-ին, սեփականատեր՝ Երվանդ Դերենիկի Նահապետյան/ ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Երվանդ Նահապետյանի անվամբ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված 1150005079359362 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/:
Եթե լոտի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում է շարադրված հերթականությամբ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 14.07.2022թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`