Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան Քեթրին գրուպ ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0163/04/19 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

28.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 76

Հայտարարություն 179-20

28.06.2022թ. ժամը 10:30-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
15.07.2022թ. ժամը 10:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Քեթրին գրուպ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում երրորդ անձի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը՝
Լոտ 11 - ք. Երևան, Շենգավիթ, Ներքին Շենգավիթ 11-րդ փ., 1/25 հասցեում գտնվող անշարժ գույք, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 01-011-0694-0131, մակերեսը՝ 36011,9 քմ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության /կառավարչի կողմից դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետարան՝ հողամասի չափերի ճշգրտում կատարելու նպատակով, որի արդյունքում հողամասի չափերը կարող են ենթարկվել որոշակի փոփոխությունների՝ մակերեսը կարող է ավելանալ կամ նվազել/։ Հողամասը հարթ է, անկանոն բազմանկյուն տեսքով։ Հողամասի վրա առկա են շենքեր, այդ թվում՝ ինքնակամ կառուցված։ Շենքերի ընդհանուր մակերեսը կազմում է 11839,6, որից 5530,5 քմ մակերեսով շինությունները քանդված են։ հիմնականում շինությունները տուֆ քարից են, որոշ շինություններ գտնվում են օգտագործման համար ոչ պիտանի վիճակում՝ ունեն կապիտալ վերանորոգման կարիք։ Որոշ շինություններ մեկ հարկանի են, որոշները՝ երկու։ Գույքը մի կողմից սահմանակից է բնակելի շենքերին, մյուս կողմից՝ արտադրական նշանակության գույքերին։ Գույքը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն։ Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, գույքի գնորդը կրում է այն վճարելու պարտավորությունը։ Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 530.064.000 դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.07.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811 009418200)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`