Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0762/04/21 սնանկության գործով պարտապան Անի Զուրաբյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

28.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 76

Հայտարարություն 228-10

28.06.2022թ. ժամը 10։45-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
15.07.2022թ. ժամը 10։45-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Անի Զուրաբյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ում գրավադրված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը․
Լոտ 1– ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ. 62/4 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփ․ վկայական թիվ 18112015-01-0021, տրվ.` 18.11.2015թ./։ Հողամասի մակերեսը՝ 600քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասն ունի թեքություն, սահմանները նշահարված չեն, միայն ձախակողմյան հատվածը առանձնացված է մետաղական ցանցով, առկա են պտղատու ծառեր: Հողամասի վրա կառուցված է քարե բնակելի տուն, որը մի հատվածում մեկհարկանի շինություն է, մի հատվածում ունի նկուղ: Շինությունն անավարտ է, պատերը կառուցված են, առկա է թիթեղյա տանիք: Շինության պետական գրանցում կատարված չէ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 31.431.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ. 62/15 հասցեում` ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ. 62/4 հասցեի հողամասին կից գտնվող անշարժ գույք /սեփ․ վկայական թիվ 18112015-01-0018, տրվ.` 18.11.2015թ., կադաստրային ծածկագիրը` 01-004-0077-0011/։ Հողամասի մակերեսը՝ 600քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասի մի մասը կանաչապատ է, առկա են ծառեր, մյուս մասն անմշակ է, քարքարոտ, սահմանները նշահարված չեն, ունի թեքություն: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13.623.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ. 62/2 և ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ. 62/3 հասցեներում գտնվող անշարժ գույքեր /սեփ․ վկայականներ թիվ 2529589, թիվ 2529588, տրվ.` 06.06.2006թ/: Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ. 62/2 հողամասի վրա առկա է կիսակառույց շինություն` մոնոլիտ բետոնից կառուցված նկուղային հարկ, որի առաստաղը հողի մակերևույթից մոտ 1մ բարձրությամբ բետոնյա հարթակ է: Շինության մի մասը տեղակայված է ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ. 62/3 հասցեի հողամասի տարածքում, որն իրենից ներկայացնում է կանաչապատ հողամաս` պտղատու ծառերով: Հողամասերի ընդհանուր մակերեսը՝ 1200քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Շինության պետական գրանցում կատարված չէ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 38.250.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.07.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811022298100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`