Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1857/04/21 սնանկության գործով պարտապան Զավեն Պապյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

28.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 76

Հայտարարություն 239-5

28.06.2022թ. ժամը 12։15-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
15.07.2022թ. ժամը 10։30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Զավեն Պապյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում «Ակբա բանկ» ԲԲԸ-ում գրավադրված ֆիզիկական անձանց սեփականութուն հանդիսացող հետևյալ գույքերը․
Լոտ 1 - ՀՀ Տավուշի մ., համայնք Այրում, գ. Հաղթանակ, 1-ին փ., թիվ 80/4 հասցեում` Այրում-Նոյեմբերյան-Վրաստանի Հանրապետության սահման խաչմերուկից 1 կմ դեպի Վրաստանի սահման` ճանապարհի ձախակողմյա հատվածում։ Վկայական` թիվ 14102019-11-0041, տրվ.` 14.01.2019թ., մակերեսը` 1570քմ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման, այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների։ Հողամասը հողային աշխատանքների արդյունքում հարթ է, սահմանները նշահարված չեն: Նախորդող (դեպի Նոյեմբերյան) հողատարածքը կանաչապատ է` պտղատու ծառերով, հաջորդող (դեպի Վրաստանի սահման) հողամասի վրա կառուցված է ավտոսպասարկման կետ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 10.158.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - էքսկավատոր բեռնիչ, մակնիշը՝ MSTM 544, գույնը՝ դեղին, արտադրության տարեթիվը՝ 2011թ., հաշվառման համարանիշը՝ 1598LL, շարժիչը՝ դիզելային, հզորությունը` 73.4 Ձ/Ու, աշխատում է թերություններով՝ աշխատելու ընթացքում ծուխ է արձակում, փոխանցման տուփը՝ ավտոմատ, նկարագիրը՝ տեխնիկայի երկու /մեծ և փոքր/ շերեփները /կովշ/ հանված են (առկա են), արգելակման համակարգը չի աշխատում, հնարավոր է վերանորոգել կամրջակի վերանորոգման միջոցով, մարտկոցն առկա է, սակայն չօգտագործվելուց խափանված, դիմային անիվները տեղում են` 75 և ավելի տոկոս մաշվածությամբ, հետևի երկու անիվներն ու անվահեծերը հանված են (առկա են), դրանցից մեկն օգտագործման համար պիտանի չէ (կողային մասից ճղված է), մյուսն ունի մինչև 50 տոկոս մաշվածություն, սրահը` համեմատաբար թարմ, կան մաշված հատվածներ: Գտնվելու վայրը` Տավուշի մ., ք. Նոյեմբերյան, Այրում համայնք: Աճուրդի մեկնարկային գինը՝ 7.757.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - ավտոմեքենա, մակնիշը՝ Iveco Fiat 5912, թափքը` հարթակ /ավտոտարհանիչ/, մետաղական է, որի բոլոր հանգույցները առկա են, գույնը՝ սպիտակ, արտադրության տարեթիվը՝ 1994թ., հաշվառման համարանիշը՝ 34 PP 494, շարժիչը՝ դիզելային, հզորությունը` 116 Ձ/Ու, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում (շարժիչը խափանված է), փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը` ձախ, նկարագիրը՝ մեքենան, բացի շարժիչից, գտնվում է աշխատանքային վիճակում, մարտկոցն առկա է, սակայն խափանված, անիվները առկա են` 50 և ավելի տոկոս մաշվածությամբ, սրահը` ինտենսիվ շահագործված: Գտնվելու վայրը` Տավուշի մ., ք. Նոյեմբերյան, Այրում համայնք: Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.370.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - ավտոմեքենա, մակնիշը՝ Iveco-Daily 35-10, թափքը` ավտոտարհանիչ, մետաղական է, որի բոլոր սարքավորումները առկա են, գույնը՝ սպիտակ, արտադրության տարեթիվը՝ 1998թ., հաշվառման համարանիշը՝ 35 DQ 603, շարժիչը` խափանված, հզորությունը` 110 Ձ/Ու, առկա է գազաբալոնային համակարգ` 2 մեծ մետաղական, 1 փոքր մետաղական, մեկ մեծ կապրոնից բնական գազի բալոններով, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը` ձախ, նկարագիրը՝ մեքենան (բացի շարժիչից) գտնվում է սարքին վիճակում, մարտկոցն առկա չէ, սրահը` ինտենսիվ շահագործված, մաշված: Գտնվելու վայրը` Արմավիրի մ., գ. Գեղակերտ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.338.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.07.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811023568600)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`