Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1805/04/19 սնանկության գործով պարտապան Արմեն Էրիկի Ավագյանի պարտավորությունների կատարման նպատակով՝ որպես ապահովման միջոց, գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Էրիկի Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. հունիսի 29-ին, ժամը 16:30-ին թիվ ՍնԴ/1805/04/19 սնանկության գործով պարտապան Արմեն Էրիկի Ավագյանի պարտավորությունների կատարման նպատակով՝ որպես ապահովման միջոց, գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ բաղկացած 1 լոտից, չի կայացել:

2022թ. հուլիսի 19-ին, ժամը 16:30-ին թիվ ՍնԴ/1805/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան Արմեն Էրիկի Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1805/04/19 սնանկության գործով 02.12.2019թ. ՀՀ սնանկության դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապան Արմեն Էրիկի Ավագյանի պարտավորությունների կատարման նպատակով՝ որպես ապահովման միջոց, գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի աճուրդային վաճառք, բաղկացած 1 լոտից՝ ստորև ներկայացված մեկնարկային գնով`

Լոտ 1. ք. Երևան, Էրեբունի Խաղաղ Դոնի փողոց, 23 շենք թիվ 153 բնակարան:
Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08062015-01-0045 վկայականի /գաղտնաբառ՝ IKDB9Y3KWCIL/ ք. Երևան, Էրեբունի Խաղաղ Դոնի փողոց, 23 շենք թիվ 153 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի մակերեսը կազմում է՝ 40.5 քմ., կադաստրային ծածկագիրն է՝ 01-005-0559-0252-001-153:
Բնակարանը գտնվում է 9 /ինը/ հարկանի բազմաբնակարան պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը բաղկացած է նախասրահից, մեկ սենյակից, խոհանոցից և մեկ սանհանգույցից: Բնակարանի սենյակից առկա է պատշգամբ: Բնակարանը գտնվում է հին վերանորոգված վիճակում՝ պատուհանները մետաղապլաստե, միջսենյակային դռները՝ փայտից, մուտքի դուռը՝ փայտից, առաստաղը՝ ջրաէմուլսիոն ներկից, պատերը հնաոճ պաստառներով, հատակը միջանցքում և սենյակներում՝ մանրահատակից, սանհանգույցի և լոգարանի պատերը սալիկապատված չեն: Առկա է էլեկտրաէներգիա և ջրամատակարարում:
Անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա, որի հիմքով գրանցված է գրավառուի սահմանափակումը (գրավի իրավունքը):
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են այլ սահմանափակումներ, այդ թվում նախաքննական մարմնի կողմից թիվ 15890018 որոշման հիման վրա կիրառված է արգելանք:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 13,590,000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն, ինչպես նաև իրավասու մարմնի որոշումը՝ գույքը աճուրդով գնելու վերաբերյալ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Արմեն Էրիկի Ավագյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402049380000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխաման ծախսերը. նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պող., 1/1 շ., բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`