Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խալիսա Մեխակի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

30.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022 թվականի հունիսի 30-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022 թվականի հուլիսի 15-ին, ժամը 12.20-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 08.02.2021 թվականի թիվ ՍնԴ/0166/04/21 վճռով սնանկ ճանաչված Խալիսա Մեխակի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Խալիսա Մեխակի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Զ. Անդրանիկի փողոց 37 գասցեում գտնվող բնակելի տան (մեկ հարկանի բնակելի տուն ՝ 122.7քմ, կառուցվել է՝ 1950-ականներին, արտաքին պատերը խամքարից են կամ բետոնե, ճաքերով, կրող պատերի վրա կան բազմաթիվ ճաքեր, ներքին պատեր՝ սոսնձաներկ, հին ոճի, կառուցված է ժայռի վրա, միջհարկային ծածկերը՝ փայտե, տանիքը քառաթեք՝ ասբոշիֆերով ծածկված, առաստաղը՝ սոսնձաներկ, հին ոճի, հատակը՝ տախտակ, սանհանգույցը՝ սալիկապատված, մուտքի դուռ և ներսի դռներ՝ փայտե, պատուհաններ՝ փայտե, շենքի վիճակը՝ անբավարար) կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով ՝ 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1- ՀՀ Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Զ. Անդրանիկի փողոց 37 հասցեում գտնվող բնակելի տուն (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 04122020-06-0041, տրված՝ 04.12.2020թ.):
Գույքի գինն իջեցվում է 10 % և կազմում է՝ 146.183 (մեկ հարյուր քառասունվեց հազար մեկ հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` Արարատ ԲԲԸ-ում բացված պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 15100586957469: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` 374 91344380

Էլ. փոստ`