Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<Մհերմար> ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

<Մհերմար> ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0302/04/16 սնանկության գործով երրորդ անձանց սեփականությամբ պատկանող անշարժ գույքերի և պարտապանին պատկանող շրջանառու միջոցների 30.06.2022թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Կրկնաճուրդը տեղի կունենա 27.07.2022թ. ժամը 10:40-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում:
Լոտ N 16. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փ. թիվ 45/2 հասցեում գտնվող շինություններ և հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 2699294, տրված 22.03.2010թ.): Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է <Էդել> ՍՊԸ-ին: Շինության համարն է 206-002-001, նպատակային նշանակությունը՝ արտադրական, օգտագործման նպատակը՝ վարչական շենք, շինության մակերեսը՝ 1 219.3 քմ., Հողամասի կադաստրային համարն է 205-002, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ շենք-շին. կառ. համար, իրավունքի տեսակը՝ սեփականություն, հողամասի մակերեսը 0.49 հա.: Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ և այն գնահատման օրվա դրությամբ կազմում է 21 764 820 ՀՀ դրամ, որը պետք ՝ վճարվի գնորդի կողմից:
Անշարժ գույքը գրավադրված է <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում <Մհերմար>ՍՊԸ-ի պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 431 190 000 ՀՀ դրամ:
Լոտ N 17. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փ. թիվ 45/85 հասցեում գտնվող հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 16042012-01-0583, տրված 16.04.2012թ., (վկայականում առկա շինությունները տեղազննության պահին բացակայում էին)): Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է <Էդել> ՍՊԸ-ին: Հողամասի կադաստրային ծածկագիրն է 01-011-0206-0030, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, իրավունքի տեսակը՝ սեփականություն, հողամասի մակերեսը՝ 0,038275 հա.: Շինությունների նպատակային նշանակությունը՝ արտադրական, դրանց մակերեսը՝ 27,4 քմ. և 25,8 քմ., պարիսպը՝ 19,4 քմ.:
Անշարժ գույքը գրավադրված է <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում <Մհերմար> ՍՊԸ-ի պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 5 850 000 ՀՀ դրամ:
Լոտ N 18. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փ. թիվ 88ա հասցեում գտնվող անշարժ գույք (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 1421691, տրված 30.11.2004թ.): Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է <Սրբաքար> ՍՊԸ-ին: Հողամասի մակերեսը՝ 0,245 հա., գործառնական նշանակությունը՝ շինությունների շահագործման և սպասարկման համար, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Շինության համարն է 006-003 նպատակային նշանակությունը՝ արտադրական, օգտագործման նպատակը՝ պահեստներ, մակերեսը՝ 111,5 քմ.:
Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ և այն գնահատման օրվա դրությամբ կազմում է 10 882 410 ՀՀ դրամ, որը պետք ՝ վճարվի գնորդի կողմից:
Անշարժ գույքը գրավադրված է <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում <Մհերմար> ՍՊԸ-ի պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 104 040 000 ՀՀ դրամ:
Լոտ N 19. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փ. թիվ 88/6 հասցեում գտնվող անշարժ գույք (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 2713584, տրված 30.03.2009թ.): Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է <Սրբաքար> ՍՊԸ-ին: Հողամասի համարն է 206-028, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ խառը կառուցապատման համար, իրավունքի տեսակը՝ սեփականություն, մակերեսը՝ 0,04545: Շինության համարն է 206-028-001, նպատակային նշանակությունը՝ արտադրական, օգտագործման նպատակը՝ արտադրամաս, մակերեսը՝ 20,6 քմ.:
Անշարժ գույքը գրավադրված է <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում <Մհերմար> ՍՊԸ-ի պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 11 610 000 ՀՀ դրամ:
Լոտ N 20. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փ. թիվ 88/5 հասցեում գտնվող անշարժ գույք (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 2605789, տրված 30.03.2009թ.): Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է <Սրբաքար> ՍՊԸ-ին: Հողամասի համարն է 206-029, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ խառը կառուցապատման համար, իրավունքի տեսակը՝ սեփականություն, մակերեսը՝ 0,04354: Շինության համարն է 206-029-001, նպատակային նշանակությունը՝ արտադրական, օգտագործման նպատակը՝ արտադրամաս, մակերեսը՝ 14,2 քմ.:
Անշարժ գույքը գրավադրված է <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում <Մհերմար> ՍՊԸ-ի պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 12 510 000 ՀՀ դրամ:
Լոտ N 21. <Մհերմար> ՍՊԸ-ին պատկանող Շրջանառու միջոցներ (սարքավորումներ): Դրանց հիմնական մասը գտնվում են միջին վիճակում, ենթակա են հետագա շահագործման, գտնվում են ՀՀ ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փ. թիվ 45/2 և թիվ 88ա հասցեներում:
1. Խմորհունց BASSANINA 2010թ. - 1 հատ,
2. Խմորհունց BASSANINA 2010թ. - 1 հատ,
3. Գնդող սարք VITELLA SPA SA30 2011թ. -1 հատ,
4. Ռոտորային վառարան PԳLIN RԳTԳR 8095 200SC PANE STND 2012թ. - 2 հատ,
5. Ալրաղաց TKUF-3 40-50տ/օր 2009թ. - 1 հատ,
6. Բունկեր 60տ., /փոխադրող համակարգ/ - 6 հատ,
7. Սղոցարան CMP-043A 2007թ. - 1 հատ,
8. Քարմշակ մեքենա CMP-015A, 2007թ. - 1 հատ,
9. Քարմշակ մեքենա AKM-1 2003թ. - հատ,
10. Քարմշակ մեքենա AKM-20 2010թ. - 1 հատ,
11. Վերամբարձ կռունկ 10տ 1998թ. - 1 հատ,
12. Զոդման հաստոց YILMAZ TK505, 2007թ. - 1 հատ,
13. Ֆրեզերային հաստոց YILMAZ KM 213, 2007թ. - 1 հատ,
14. Սղոց YILMAZ CK 410, 2007թ. - 1 հատ,
15. Գայլիկոնային հաստոց YILMAZ FR 224, 2007թ. - 1 հատ,
16. Սղոց YILMAZ KD 350P, 2007թ. - 1 հատ,
17. Ռոտորային վառարան BASSANINA RԳTԳR 68 ING ԳVER-1430 CPR068 S21111M 5187/10 2010թ. - 1 հատ,
18. Կրեմեփ DE DANIELI C 302E 2012թ. - 1 հատ,
19. Կրեմ սրսկող սարք Dգsicream 2012թ. - 1 հատ,
20. Էլեկտրական գրտնակ KEMPLEX 2012թ. - 1 հատ:
Շրջանառու միջոցները գրավադրված են <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում <Մհերմար> ՍՊԸ-ի պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 65 610 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի Հայէկոնոմբանկ ՓԲԸ-ի հ/հ 163468018797 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <Մհերմար> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307:

Հասցե` ք. Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` 0037493197307

Էլ. փոստ`