Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԻՍԱՔԱՆԴ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ

30.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Թումանյանի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքի 5-րդ հոդված:

Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանում 2022թ. Օգոստոսի 3 -ին ժամը 1200- ին կկայանա Թումանյան համայնք, գ.Մարց, Խոզալանների հանդամաս թիվ 1 հասցեում գտնվող 06-071-0110-0102 ծածկագրի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.068 հա մակերեսով հողատեսքի և հողատեսքի վրա կառուցված 646.4քմ մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության կիսաքանդ շինության աճուրդ- վաճառք 1 լոտով: Գույքի և հողամասի օտարման մեկնարկային գինը սահմանել՝ 2500000 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 5000 դրամ,քայլի չափը՝ 125000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 1250000 ՀՀ դրամ: Հողամասի և գույքի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկա: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Հայտերը ընդունվում են մինչև 2022թ. հուլիսլի 28 –ը ժամը 1800:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Թումանյանի համայնքապետարան կամ զանգահարել 098-048- 046 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք. Թումանյան Կենտրոնական 1

Հեռ..` +37498048046

Վեբ կայք` https://tumanyancity.am

Էլ. փոստ`