Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նորա Նվերի Սաֆարյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

01.07.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Նորա Նվերի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

01.07.2022թ. ժամը 15:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված Նորա Նվերի Սաֆարյանի ՍնԴ/0374/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
18.07.2022թ. ժամը 15:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա Նորա Նվերի Սաֆարյանի ՍնԴ/0374/04/21սնանկության գործով Նորա Նվերի Սաֆարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 12 առանձին լոտերով:
Լոտ 3.<<ԱՐՄ ՍԵՐԳ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Արարատի մարզ, համայնք Երասխ, Երևանյան խճ. թիվ 6 հասցեի անշարժ գույք, հողամասի մակերեսը 0,419071 հա, նպատակային նշանակությունը բնակավայրերի, շինություններ մակերեսը 404.29 ք/մ, ընդհանուր վիճակը միջին, 41.45 ք/մ լողավազան, 335.77 ք/մ ծածկ, նպատակային նշանակությունը հասարակական, մեկնարկային գինը 109,691,000 ՀՀ դրամ:
Լոտ 6.Գազի բաշխիչ աշտարակներ - 4 հատ, մեկնարկային գինը 2,121,000 ՀՀ դրամ:
Լոտ 7.Սեղմված գազի կուտակիչներ /400լ/ - 4 հատ, մեկնարկային գինը 974,000 ՀՀ դրամ:
Լոտ 8.Սեղմված գազի կուտակիչներ /600լ/ - 4 հատ, մեկնարկային գինը 974,000 ՀՀ դրամ:
Լոտ 9.Կոմպրեսորային հոսքագիծ /ք.Վանաձոր/ - 1 հատ, մեկնարկային գինը 4,366,000 ՀՀ դրամ:
Լոտ 10.Կոմպրեսորային հոսքագիծ /ՌԴ/ - 2 հատ, մեկնարկային գինը 8,730,000 ՀՀ դրամ:
Լոտ 11.Կոմպրեսորային հոսքագիծ /դաժիվնո/ AY 200 - 2 հատ, մեկնարկային գինը 1,118,000 ՀՀ դրամ:
Լոտ 12.Էլ. Ենթակայան 400կվտ – 1 հատ, մեկնարկային գինը 369,000 ՀՀ դրամ:
Լոտ 13.Օդի կոմպրեսոր – 1 հատ, մեկնարկային գինը 19,000 ՀՀ դրամ:
Լոտ 14.Ցածր ճնշման կուտակիչ 20տ. – 1 հատ, մեկնարկային գինը 139,000 ՀՀ դրամ:
Լոտ 15.Ցածր ճնշման կուտակիչ 15տ. – 1 հատ, մեկնարկային գինը 102,000 ՀՀ դրամ:
Լոտ 16.Ցածր ճնշման կուտակիչ 8տ. – 3 հատ, մեկնարկային գինը 170,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Նորա Նվերի Սաֆարյանի սնանկության հատուկ հաշվին՝ 24710040995900000:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 13.07.2022թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Նորա Նվերի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`