Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Աշոտ Բաբայանին պատկանող հողամասի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.10.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Ա/Ձ Աշոտ Բաբայանի թիվ ԱՐԴ/0022/04/17 սնանկության գործով 30.09.2022թ. ժամը 12:20-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը տեղի կունենա 10.11.2022թ. ժամը 12:20-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում: Աճուրդի է հանվում պարտապանին սեփականությամբ պատկանող հետևյալ անշարժ գույքը:
Լոտ N 2. ՀՀ Արմավիրի մարզ, Բամբակաշատ բնակավարյում գտնվող 04-031-0131-0004 կադաստրային ծածկագիրը կրող, 0,16908 հա. մակերեսով գյուղատնտեսական հողամաս: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ՝ 23032022-04-0107 վկայական: Հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, գործառնական նշանակությունը՝ վարելահող (փաստացի այգի), հողամասն ունի անկյունային դիրք, գտնվում է ոռոգման ջրով ապահովված հատվածում, մշակված է, օգտագործվում է որպես դեղձենիների այգի: Համաձայն ՙԷքսպերտ Օցենկա՚ ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության հողամասի շուկայական արժեքը կազմում է 844 400 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող անդորագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի <Հայէկոնոմբանկ> ՓԲԸ-ի հ/հ 163468018565 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ա/Ձ Աշոտ Բաբայանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307:

Հասցե` ք. Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +374 (93) 197307

Էլ. փոստ`