Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՙՊՈԳ ՊԵՏ՚՚ ՍՊԸ-ի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդի կազմակերպան և անցկացման մասին

03.10.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՙՊՈԳ ՊԵՏ՚՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 29.04.2022 թ. որոշման համաձայն 2022 թ. հոկտեմբերի 21-ին ժամը 16:00–ին ՙՙՊՈԳ ՊԵՏ՚՚ ՍՊԸ-ի սնանկության թիվ ՍնԴ 0289/04/21 գործով կառավարչի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Երևան քաղաքի նստավայրում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի ՙՙՊՈԳ ՊԵՏ՚՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙՙԱյ Դի Բանկ՚՚ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած 1 (մեկ) լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
- լոտ 1. ՙՙՊՈԳ ՊԵՏ՚՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման դիմաց երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Դիմիտրովի /Ազատամարտիկների/ 3-րդ նրբանցք, 18 հասցեում գտնվող Խորեն Պողոսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 01-005-0387-0003 կադաստրային ծածկագրով /վկայական թիվ 01042022-01-0148/ արդյունաբերական նշանակության հողատարածքի վրա գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքը: Հողամասի մակերեսը 0.15205 հա է, արտադրական նշանակության շինությունների մակերեսը՝ 1634.25 քմ., որից 1401.25 քմ. արտադրամասեր, 161 քմ.՝ պահեստներ, 72 քմ.՝ կաթսայատուն: Շինությունների արտաքին պատերը կառուցված են քարից, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, տանիքը՝ ազբոշիֆեր: Արտադրական մասնաշենքը երկհարկանի է, հարմարեցված կահույքի արտադրության համար, ունի մասնագիտացված և գործիքներով ու սարքավորումներով կահավորված առանձին արտադրամասեր: Պահեստային տարածքները առանձնացված են հումքի և պատրաստի արտադրանքի պահպանության համար:
Լոտի մեկնարկային գինը՝ 167.403.915 ՀՀ դրամ:
Աճուրդն անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված ՙՙՊարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՚՚ կարգով:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝
ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով,
բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները /մասնակցության մեկ տոկոս նախավճարը ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը/ :
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից.
ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան ՙՙՊՈԳ ՊԵՏ՚՚ ՍՊԸ-ի անվամբ ՙՙԱրարատբանկ՚՚ ԲԲԸ-ում բացված 1510021294282800 սանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտի ուսումնասիրման և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողներըկարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Գ. Փանոսայանին / հեռ. 093 850080/:

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093.850080

Էլ. փոստ`