Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Վոլոդյայի Խաչատրյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

09.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Վոլոդյայի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.03.2023թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված Արթուր Վոլոդյայի Խաչատրյանի ԱՎԴ1/0002/04/17 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
09.06.2023թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա Արթուր Վոլոդյայի Խաչատրյանի ԱՎԴ1/0002/04/17 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Լոտ 1 Արթուր Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Գառնի Ինվեստ ՈՒՎԿ» ՓԲԸ-ում գրավադրված՝ ք.Ջերմուկ, Ձախափնյա թաղ. 1/1 հասցեի անշարժ գույք, հողի մակերեսը 0,033 հա, շենքի մակերեսը մակերեսը 928,25 ք/մ, նպատակային նշանակությունը հասարակական, 3 հարկանի + նկուղ, ունի վերանորոգման կարիք, հողամասը մուտք չունի, մուտքը ք.Ջերմուկ, Ձախափնյա թաղ. 1/3 հասցեից է, մեկնարկային գինը 97,686,000 ՀՀ դրամ: Հողամասի կադաստրային արժեքը առ 08.06.2022թ. դրությամբ 1,465,794 ՀՀ դրամ վճարված չէ, այն պետք է վճարվի գնորդի կողմից:
Լոտ 2 Արթուր Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Գառնի Ինվեստ ՈՒՎԿ» ՓԲԸ-ում գրավադրված՝ ք.Ջերմուկ, Ձախափնյա թաղ. 1/3 հասցեի հողամաս հասցեի անշարժ գույք, կադաստրային համար 10-002-024-008-001, մեկնարկային գինը 59,535,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Արթուր Վոլոդյայի Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003242080000:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 03.06.2023թ.-ից մինչև 08.06.2023թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Արթուր Վոլոդյայի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`