Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մհեր Անդրանիկի Մեսրոպյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

09.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մհեր Անդրանիկի Մեսրոպյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

01.05.2023թ. ժամը 14:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված Մհեր Անդրանիկի Մեսրոպյանի ՍնԴ/0903/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
05.06.2023թ. ժամը 14:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա Մհեր Անդրանիկի Մեսրոպյանի ՍնԴ/0903/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոով:
Լոտ 1՝ Արմենուհի Կարենի Մեսրոպյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին օգտին գրավադրված, Մհեր Անդրանիկի Մեսրոպյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Երևան, Գ.Հովսեփյան փող. 24/5 շենք, 13 բն. անշարժ գույքը, մակերեսը 156.6 քմ, 4/4 հարկ, մուտքի դուռը երկաթե, միջսենյակային դռները փայտե պրոֆիլներից շրջանակներով, պատուհանները մետաղապլաստե պրոֆիլներից շրջանակներով, հատակը լամինատ, սալիկ, ընդհանուր վիճակի գնահատականը լավ, մեկնարկային գինը 58,990,680 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը: Համաձայն «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գրության, Անշարժ գույքն աճուրդով իրացվելու դեպքում այն շարունակելու է ծանրաբեռնված մնալ թիվ ԱնԴ/2278/04/22 սնանկության գործով /Պարտապան Արմենուհի Մեսրոպյան/«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի՝ որպես գրավառուի պահանջով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ Մհեր Անդրանիկի Մեսրոպյանի սնանկության հատուկ հաշվին՝11811024482900:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 31.05.2023թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Մհեր Անդրանիկի Մեսրոպյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`