Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Անդավ» ՍՊԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառքի մասին

09.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.05.2023թ.-ին հրապարակված ՙԱնդավ՚ ՍՊԸ գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
31.05..2023թ. ժամը 13:15 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1845/04/19 սնանկության գործով պարտապան ՙԱնդավ՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ առանձին լոտով՝ նախորդ՝ չկայացած աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս նվազեցված արժեքով, հետևյալ լոտով.

Լոտ1. ք. Ստեփանավան, Չարենցի 146 հասցեում գտնվող անշարժ գույք:
Հողամասի օգտագործման նպատակը՝ Արդյունաբերական օբյեկտների, հողամասի մակերեսը 3839 քմ, շենքի նպատակային նշանակությունը՝ արտադրական, շենքի օգտագործման նպատակները՝ ավտոտրանսպորտային բազա, շենքի մակերեսը՝ ավտոտրանսպորտային բազա՝ 237.7 քմ, սանհանգույց՝ 4.64 քմ, արհեստանոց՝ 522.9 քմ, էստակադա 50.2 քմ, պարիսպ՝ 27.7 քմ:
Շինության կառուցվածքը՝ քարե, կառուցման տարեթիվը՝ 1971, շինության միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, տանիքը ասբոշիֆեր, առաստաղի բարձրությունը՝ 2.65մ:
Առկա են ինքնակամ շինություններ 194 քմ մակերեսով, որոնց արժեքը ներառված է գույքի արժեքի մեջ: /վկայական 12032013-06-0301/
Մեկնարկային գինը՝ 28.644.670 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱկբա Բանկ՚ ՓԲԸ-ում ՙԱնդավ՚ ՍՊԸ-ի անվամբ բացված սնանկության թիվ 220533335158000 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը մինչև 16:00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում aram.karapetyan02@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև 5,000 ՀՀ դրամի չափով մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Գույքի վաճառքն իրականացվում է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքով և ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին /հեռ. 093032002/:

Թիվ ՍնԴ/1845/04/19 սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Կարապետյան

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`