Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Յուքոմ>> ընկերությանը պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

10.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Յուքոմ>> ՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին« ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2023 թ մայիսի 26-ին կազմակերպիչ <<Յուքոմ>> ՓԲ ընկերության կողմից ք. Երևան, Րաֆֆու 111(Յուքոմ ընկերության պահեստային տարածք) հասցեում կանցկացվի աճուրդ՝ դասական եղանակով: Բաց աճուրդի են ներկայացված <<Յուքոմ>> ընկերությանը պատկանող գույքերը:
Մեկնարկային արժեքներն են՝
Լոտ1՝ 483.200 ՀՀ դրամ, (UAZ 3962 1997), ժամը՝11.00
Լոտ2՝ 345.600 ՀՀ դրամ, (ZAZ 110557 2005), ժամը՝11.30
Լոտ3՝ 1.209.600 ՀՀ դրամ, (Toyota Hilux, 1999), ժամը՝12.00
Լոտ4՝ 520.000 ՀՀ դրամ, գույք (կահույք և աքսեսուարներ) ժամը՝13.00
Վաճառքի ներկայացված գույքը նախկինում շահագործվել է ընկերության կողմից և համարվում է օգտագործված: Գույքը օտարվում է <<ինչպես առկա է>> վիճակով: Գույքի տեղափոխումը իրականացվելու է գնորդի հաշվին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերության կողմից չեն տրվում ապրանքի երաշխիքներ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի հետագա շահագործման ժամկետի համար,ինչպես նաև շահագործման ընթացքում ի հայտ եկած թերությունների և (կամ) այլ խնդիրների համար:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, մասնակցի վկայական /տրամադրվում է տեղում/, հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը, նախավճարը կազմում է ՝լոտի 5 տոկոսի չափով,որը վճարվում է կազմակերպչին՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ՝ բանկային փոխանցման միջոցով: Գույքի ուսումնասիրումը ՝ մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:00`ք.Երևան,Արշակունյաց 34,և Րաֆֆու 111 հասցեներում:Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը աճուրդի անցկացման վայրն է, պատճենը տրամադրվում է դիմումի հիման վրա:
Նախավճարի վճարման բանկային տվյալներն են՝
Բանկ՝ <<Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ,հ/հ 217001-264993-001

Հասցե` ՀՀ. Ք. Երևան,Դավիթ Անհաղթի 8/4

Հեռ..` +37495988155

Վեբ կայք` https://www.ucom.am/hy/footer/general/tender/

Էլ. փոստ`