Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սամվել Հովհաննիսյանի պարտավորությունների համար “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում գրավադրված թանկարժեք քարերի աճուրդ

10.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. մայիսի 10-ին նշանակված Սամվել Հովհաննիսյանի պարտավորությունների համար “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում գրավադրված թանկարժեք քարերի աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով։
2023թ. մայիսի 30-ին ժամը 14:00–ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Սամվել Հովհաննիսյանի պարտավորությունների համար “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում գրավադրված և սեփականության իրավունքով պարտապանին պատկանող ներքոնշյալ թանկարժեք քարերի աճուրդը հետևյալ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 2 տոկոս իջեցված/.
Լոտ. 1. Ադամանդե քարեր, կշիռը`7.47 կարատ, քանակը` 150 հատ, մաքրությունը` VS,
Ադամանդե քարեր, կշիռը`5.58 կարատ, քանակը` 250 հատ, մաքրությունը` VS,
Ընդամենը` 1 463 934 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա) ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ)աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ում բացված 16069035301808 հատուկ հաշվեհամարին` մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սամվել Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին՝ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`