Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Վյաչեսլավի Հարությունյանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Վյաչեսլավի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված


ՀՀ սնանկության դատարանի 23.08.2022թ. որոշման համաձայն 2023թ.մայիսի 10-ին ժամը 12.30-ին Արթուր Վյաչեսլավի Հարությունյանի ԱՎԴ0011/04/18 սնանկության գործով կառավարչի կողմից նշանակված Արթուր Վյաչեսլավի Հարությունյանի գործով հայտարված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
ՈՒստի՝ 06.06..2023 թ. ժամը 12.30-ին ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 12/9 հասցեում տեղի կունենա Արթուր Վյաչեսլավի Հարությունյանի պարտավորության կատրաման ապահովման համար ՙՙՎՏԲ-Հայաստան՚՚ ՓԲԸ-ում գրավադրված ՙՙՍամանդ՚՚ մակնիշի, 16 00 384 համարանիշի մարդատար ավտոմեքենայի վաճառքի կրկնաճուրդը:
Աճուրդի է ներկայացվում`
Լոտ 1. ՙՙՍամանդ՚՚ մակնիշի, 16 00 384 համարանիշի, NAAC21CB58F703187 նույնականացման համարով ավտոմեքենա: Ավտոմեքենան թողարկված է 2008թ., գույնը՝ մոխրագույն մետալիկ: Ավտոմեքենայի բենզինային շարժիչը ապակոմպլետավորված է, անվադողերը և անվահեծերը պիտանի չեն հետագա շահագործման, ընթացքային մասի առանձին հանգույցներ և դետալներ բացակայում են, ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը գտնվում են կիսաքանդված և վատ վիճակում: Ավտոմեքենան ունի մեխանիկական վնասվածքներ, թափքի առանձին հատվածներ դեֆորմացված են և ժանգոտված: Ավտոմեքենան ունի ընթացքային մասի կապիտալ նորոգման կարիք: Մեկնարկային գինը՝ 82.669 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին «Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Արթուր Վյաչեսլավի Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510006503263284/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Գույքի ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և տեղափոխման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ավտոմեքենան գտնվում է Արմավիրի մարզի Սիս համայնքում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093.850080

Էլ. փոստ`