Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

01.08.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
Սնանկության մասին ՀՀ օրենք 76-րդ հոդված

01.08.2023թ. հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
18.08.2023թ. ժամը 12:00-ին <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սեն. հասցեում կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <<Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի՝ սարք-սարքավորումների բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում և մեծաքանակ լինելու պատճառով հնարավոր չէ ներկայացնել մանրամասն նկարագրությունը: Գույքն իրենից ներկայացնում է՝
լոտ-2 Տոմատի/ խյուսի արտադրական հոսքագիծ 200 տ/24 ժամ Shanghar Jiadi Machinery 240t 1 հատ, մեկնարկային արժեքն է՝ 4 083 834 ՀՀ դրամ, լոտ-3 HELDELBERG SM 74-5+L 15000 հատ/ժամ 1 հատ տպագրական հոսքագիծ, շուկայական արժեքը՝ 3 943 904 ՀՀ դրամ, լոտ-5 Ստվարաթղթի մասնագիտացված հոսքագիծ, բազմաշերտ ծալքավոր ստվարաթղթի արտադրության նպատակով /2,3 և 5 շերտավոր/, մոդել LGK, ՌԴ, մեկնարկային արժեքն է՝ 3 873 162 ՀՀ դրամ, լոտ-6 <<Էջմիածնի Պահածոների Գործարան>> ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ` 1140708 տրված 02.05.2005թ./ շենք-շինություններ՝ արտադրական, վարչական, տեխնիկական ընդհանուր՝ 1457,8քմ, հողամաս՝ 7,87հա: Լոտի մեկնարկային արժեքն է ընդամենը` 199.783.030 ՀՀ դրամ:
Գույքի կադաստրային արժեքը վճարված չէ և ներառված չէ անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդում ձեռք բերվող գույքի աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի փոխանցումով՝ Արդշինբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ` 2473604159020000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին հաջորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ` Ռ.Խալաթյանի մոտ ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` Այգեստան 11 փող. տուն 189

Հեռ..` 91 543207

Էլ. փոստ`