Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սեյրան Խանամիրի Կարապետյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

03.08.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սեյրան Խանամիրի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. օգոստոսի 25-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/1960/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Սեյրան Խանամիրի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 4 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, Ջանֆիդա համայնքում գտնվող 04-083-210-003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասի մակերեսը 3.710 քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության վարելահող, հողամասը փաստացի օգտագործվում է որպես պտղատու այգի: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Խանամիրի Կարապետյանին: Մեկնարկային գինը՝ 1.175.600 /մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Արմավիրի մարզ, Նալբանդյան համայնքում գտնվող 04-070-0276-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասի մակերեսը 10.350 քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակը՝ վարելահող, հողամասը փաստացի օգտագործվում է որպես պտղատու այգի: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Խանամիրի Կարապետյանին: Մեկնարկային գինը՝ 3.223.419 /երեք միլիոն երկու հարյուր քսաներեք հազար չորս հարյուր տասնինը/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Արմավիրի մարզ, Նալբանդյան համայնքում գտնվող 04-070-0276-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- հողամասի մակերեսը 3.284 քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, օգտագործման նպատակը՝ վարելահող, հողամասը շահագործվում է որպես վարելահող: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Խանամիրի Կարապետյանին: Մեկնարկային գինը՝ 692.087 /վեց հարյուր իննսուներկու հազար ութսունյոթ/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. SSANGYONG REXTON-V6-3.2 մակնիշի 93 ՈL999 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2008թ., գույնը՝ սպիտակ, փոխանցման տուփը՝ մեխանիկական, նույնացման համարը՝ KPTGOB19S9P274869, մեքենան ունի բենզինային շարժիչ, անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, անվահենքերը գտնվում են միջին վիճակում, ընթացային համակարգի սարքերը և հանգույցներն ունեն մասնակի նորոգման կարիք, մեքենայի շարժիչը հիմնանորոգման կարիք ունի: Տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Խանամիրի Կարապետյանին: Մեկնարկային գինը՝ 995.469 /ինը հարյուր իննսունհինգ հազար չորս հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 18.08.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606722050000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`