Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մարիեն Սահակյանի թիվ ԱՎԴ /0004/04/18 սնանկության գործով պարտապանի պարտավորւթյունների համար <Յունիբանկ> ԲԲԸ -ում գրավադրված գույքը աճուրդով վաճառելու մասին ։

07.08.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարիեն Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.07.2023թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5 ,311 սենյակ / հասցեում, պարտապան Մարինե Սահակյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Արմինե Մովսիսյանի կողմից հրավիրված բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով :
08.09.2023թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5 ,311 սենյակ / հասցեում, պարտապան Մարինե Սահակյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Արմինե Մովսիսյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ։
Վաճառքի են ներկայացվում պարտապանի սեփականության իրավունքով պատկանող և « Յունիբանկ » ԲԲԸ-ում գրավադրված գույքը.
Լոտ N1 Հասցե՝ Հ Հ Արարատի մարզ ,ք. Արտաշատ ,Թումանյան փողոց 33 հասցեում գտնվող 6 բնակարանը , կառուցված 1976 թվականին ,պատերը տուֆ քարե ,բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 80,14քմ ,առաստաղի բարձրությունը 2,70 մ պատուհանները փատյա , մուտքի դուռը փատյա ,ներքին դռները փատյա , պատերը պաստառապատ ,հատակը լաթագորգ ,սալիկապատ ։
Ընդհանուր տունը գտնվում է բավարար վիճակում
Մեկնարկային գինն է 15,300,000 ՀՀ դրամ :
Ուշադրությունը բնակելի տունը բնակեցված է և վտարման հետ կապված բոլոր գործողությունները պետք է իրականացվի իրական գնորդի կողմից։
Նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Հայտի ներկայացման, աճուրդի կազմակերպման և անցկացման կարգերը, աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները, աճուրդին առնչվող այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում, կամ նախապես՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով կառավարչի հետ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 3-րդ աշխատանքային օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող ապացույց(ներ)ը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին «Ակբաբանկ » ԲԲԸ, հ/հ 220411301835000 ) :
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերիի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37491114101):

Հասցե` ք. Երևան ,Ղազար Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374-91-11-41-01

Էլ. փոստ`