Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Մայակովսկու առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված աճուրդի մասին ծանուցում

07.08.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մայակովսկու ԱԱՊԿ ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)-ի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է աճուրդ՝ 2007թվականի արտադրության« ԳԱԶ 326901-00000-10-07» մակնիշի շտապ օգնության ավտոմեքենան դասական աճուրդի եղանակով օտարելու նպատակով: Մեքենայի աճուրդով օտարման մեկնարկային գինն է 700000(յոթ հարյուր հազար)ՀՀ դրամ :
Աճուրդը կկայանա 2013 թվականի սեպտեմբերի 7-ին ժամը 12.00-ին , գյուղ Մայակովսկի 1-ին փողոց, թիվ 8/5 հասցեի շենքում (ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՊՈԱԿ)-ում:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 6-ը ժամը 11.30-ն ներառյալ :

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ գ.Մայակովսկի 1փ 8/5

Հեռ..` 093750392

Էլ. փոստ`