Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարդան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.09.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16։00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Վարդան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ կրկնաճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով.
Լոտ-1. Մերսեդես – Բենց S 500 մակնիշի 01 SS 202 պետ. համարանիշի, 1999թ. արտադրության ավտոմեքենա, նույնականացման համարը` WDB2200751A052046, գույնը` սև պերլամուտր: Ավտոմեքենայի թափարգելների, ծածկոցի, բեռնախցիկի և տանիքի վրա առկա են ներկի ծածկույթի թափված տեղամասեր, շարժիչը, շարժաբերի համակարգը, ընթացքային մասը ունեն բնականոն մաշվածք: Սրահը կաշվեպատ է, վարորդի նստատեղը մաշված է և ունի պատռված տեղամասեր: Տեխնիկական և արտաքին վիճակը գնահատվում է բավարար, շահագործվում է բենզինով և գազով: Ավտոմեքենան գտնվում է պարտապանի մոտ, տրված է ի պահ։ Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 903 982 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ում բացված 1150005238178180 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը` 16:00:
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Վարդան Կարապետյանի սնանկության գործով կառավարչին +37494419915 հեռախոսահամարով։

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`