Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

§Նավասարդ-Ագրո¦ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, §ԱՐԱՐԱՏԲԱՆԿ¦ ԲԲԸ-ում գրավադրված ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնք, Սևան-Երևան մայրուղի թիվ 120/1 հասցեի անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

05.09.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` §Նավասարդ-Ագրո¦ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.08.2023թ.-ին, ժամը 15:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի 10.07.2023թ.-ի թիվ ՍՆԴ/2218/04/22 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և §Հրապարակային սակարկությունների մասին¦ ՀՀ օրենքը, 26.09.2023թ.-ին, ժամը 15:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է §Նավասարդ-Ագրո¦ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, §ԱՐԱՐԱՏԲԱՆԿ¦ ԲԲԸ-ում գրավադրված հետևյալ անշարժ գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, 1ԼՈՏ-ով, նախկինից 10 % իջեցված գնով:
ԼՈՏ-1. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնք, Սևան-Երևան մայրուղի թիվ 120/1 հասցեի, 05-086-0111-0021 կադաստրային համարով /վկայական թիվ 01092020-05-0035/, 0.24հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս, որի վրա առկա է 05-086-0111-0021-001 կադաստրային համարով, 588,89քմ մակերեսով, արտադրական նշանակության թռչնանոց և 05-086-0111-0021-002 կադաստրային համարով, 116,29 քմ մակերեսով, արտադրական նշանակության պահեստ:
ԼՈՏ-ի հավանական շուկայական արժեքը կազմում է 23.546.700 /քսաներեք միլիոն հինգ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված «Նավասարդ-Ագրո» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1150006120570506: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-21-01-11

Էլ. փոստ`