Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

22.09.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի մարզ, Արարատի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արարատի համայնքապետարանը 2023թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին հայտարում է Արարատ համայնքի վարչական տարածքի ք.Արարատ Խ.Աբովյան փողոց 3/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառք: Աճուրդի է դրվում 03-002-0002-0264 կադաստրային ծածկագիրը կրող 0.00415 հա բնակելի կառուցապատման հողմաս: Օտարման մեկնարկային գին է սահմանվել 2000 ՀՀ դրամ 1քմ –ի համար, նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան՝ Արարատի մարզ, Արարատ համայնք ք. Արարատ, Շահումյան փ. 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /

Հասցե` քաղաք Արարատ,Շահումյան 34

Հեռ..` 060888855

Էլ. փոստ`