Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դիանա Վոլոդյայի Մուրադյանի սնանկության գործով պարտապանի պարտավորությունների համար <Գլաձոր > ՈՒՎԿ ՓԲԸ –ում գրավադրված գույքը աճուրդով վաճառելու համար ։

25.09.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Դիանա Վոլոդյայի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20.10.2023թ. ժամը 16:30-ին ք.Երևան, Վազգեն Սարգսյան 26/3 515 գրասենյակ / հասցեում, պարտապան Դիանա Վոլոդյայի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Արմինե Մովսիսյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը.
Պարտապանի սեփականության իրավունքով պատկանող և <Գլաձոր ՈՒՎԿ > ՓԲԸ-ում գրավադրված գույքը
N1 Հասցե՝ՀՀ Կոտայքի մարզ ,Գետամեջ համայնք 1-ին փողոց 1-ին փակուղի 4 հասցեում գտնվող հողամասը 0,565 քմ մակերեսով ։
Մեկնարկային գինն է 18,500, 000 ՀՀ դրամ :
Հայտի ներկայացման, աճուրդի կազմակերպման և անցկացման կարգերը, աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները, աճուրդին առնչվող այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում, կամ նախապես՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով կառավարչի հետ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ աշխատանքային օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող ապացույց(ներ)ը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ դրամային հաշվին («Ակբա բանկ » ԲԲԸ, հ/հ 220411301843000 :
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերիի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37491114101):

Հասցե` ք. Երևան ,Ղազար Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374-91-11-41-01

Էլ. փոստ`