Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/1896/04/20 վճռով սնանկ ճանաչված Գագիկ Վլադիմիրի Մարտիրոսյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

09.10.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության կառավարիչ Վահագն Դավթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27․10․2023թ-ին ժամը 11:00-ին ՍնԴ/1896/04/20 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում կանցկացվի սնանկ ճանաչված Գագիկ Վլադիմիրի Մարտիրոսյանի գույքի կազմում ընդգրկված շարժական գույքի աճուրդը մեկ առանձին լոտով։

ԼՈՏ № 3

ՀՀ, ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ապրանքանիշի ներքո հասարակական սննդի օբյեկտի խոհանոցային արտադրական սարքավորումները և այլ շարժական գույքը։ Գույքի ամբողջական ցանկը ցավալուն լինելու պատճառով առանձին ֆայլով կցվում է հայտարարությանը։ Լոտը գրավադրված է հօգուտ ապահովված պահանջատեր Կ․ Օրբելյանի, դրա նկատմամբ կիրառված են սնանկության վարույթի շրջանակներում սահմանափակումներ։ Հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 70 463 000 (յոթանասուն միլիոն չորս հարյութ վաթսուներեք հազար) ՀՀ դրամ։

Սույն գործով սնանկության հատուկ հաշվեհամարն է՝ 16076027143901 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 ) հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:

Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակելի ձևը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից նախապես:

Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։

Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:

Աճուրդի ընթացքը ձայնագրվում է կառավարչի կողմից:

Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` Ֆուչիկի 27/5, գրասենյակ 300

Հեռ..` +37499080914

Էլ. փոստ`