Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՀԱՐ-ԳԱԼ-ՄՈՆՈԼԻՏ» ՍՊԸ -ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.10.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.11.2023թ. ժամը 12:00-ին «ՀԱՐ-ԳԱԼ-ՄՈՆՈԼԻՏ» ՍՊԸ-ի /ս/գործ թիվ ԵԿԴ/0563/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Պարտապանի սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով աճուրդը՝ թվով 2 լոտով՝
Լոտ 1. SAMAND 1.8I մակնիշի, 2006թ. արտադրության, 888 ՍԼ 67 պետ. համարանիշի /անսարք, մասամբ ապակոմպլեկտավորված/ ավտոմեքենա – 36.000 ՀՀ դրամ,
Լոտ 2. SAMAND 1.8I մակնիշի, 2006թ. արտադրության, 896 ՍԼ 67 պետ. համարանիշի /անսարք, մասամբ ապակոմպլեկտավորված/ ավտոմեքենա – 68.000 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192754 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`