Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մելիք Սեդրակի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.10.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023 թ. նոյեմբերի 10-ին ժամը 12:30-ին Մելիք Սեդրակի Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Մելիք Սեդրակի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ 2 առանձին լոտերով:

Լոտ 1 - ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում գտնվող / վկայական թիվ՝ 1412507 / 5366 քմ. մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 965.000 / ինը հարյուր վաթսունհինգ հազար / ՀՀ դրամ:

Լոտ 2 - ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում գտնվող / վկայական թիվ՝ 1412509 / 500 քմ. մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 107.500 / հարյուր յոթ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 06.11.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Մելիք Սեդրակի Մելիքյանի անվամբ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված թիվ 1150014399489427 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Գույքերին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Մելիք Սեդրակի Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Ավան-Առինջ, 2-րդ մկրշ., 3/3 շենք, 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`